Յուտա Վելլի համալսարանի «Կանաչ» ավարտական հագուստները

NowThis— ը տեղեկացնում է, որ այս տարի աղբանոցներից շուրջ 70 հազար պլաստիկ շշեր են վերամշակվել՝ Յուտա Վելլի համալսարանի ավարտական արարողության ժամանակ օգտագործված հագուստի ստեղծման նպատակով:

Համալսարանում շրջանավարտների հետ կապերի գծով ավագ տնօրեն Քեվին Ուոքենհորսթը նշել է, որ իրենց ուսանողները այդ գլխարկներն ու հագուստները կրելով, գիտակցում են, որ օգնում են ստեղծել կայուն շրջակա միջավայր:

Համալսարանի հագուստները Վիրջինիա նահանգի Oak Hall Cap & Gown- ից են: Յուրաքանչյուր հագուստնի համար պահանջվում է մոտ 23 պլաստիկ շիշ: Ըստ ընկերության՝ զգեստներն ավելի փափուկ են, քան ավանդական պոլիեսթերը, և դրանք էլ իրենց հերթին հնարավոր է վերամշակել:

Ուոքենհորսթը նշում է, որ հինգերորդ տարին է, ինչ համալսարանն օգտագործում է այդ տեսակ հագուստներn ավարտական արարողություններին՝ ավելացնելով, որ դրանց արժեքը չի տարբերվում սովորական ավարտական համազգեստներից:

www.ecostimule.com

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart