Միայն արևի լույսով և ծովի ջրով աճեցված մթերք

Science Nature-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Հարավային Ավստրալիայում մի ֆերմա կա, որը ծովի ջուրը վերածում է ոռոգման թարմ ջրի: Այնտեղ տարեկան 17,000 տոննա լոլիկ է աճում: Դա Ավստրալիայի լոլիկի արտադրության տարեկան կտրվածքի15 տոկոսն է:

Ֆերման կառուցված է չոր տարածքում՝ Փորթ Ագուստայի մոտ: Sundrop կոչվող ջերմոցի ներսում պարարտ հողի կարիք չկա, քանի որ կիրառվում է հիդրոպոնիկ համակարգ (երբ բույսերն աճեցվում են առաց հողի`արհեստական միջավայրում):

Ֆերմայից դուրս 377 ոտնաչափ բարձրության արևային աշտարակ է՝ դեպի իրեն ուղղված 23,000 հայելիներով: Այն էներգիա է արտադրում ծովի ջիրց աղի անջատման գործընթացի համար: Կառույցն օրական 1,000,000 լիտր ջուր է զտում՝ անհավանական վայրում մթերք աճեցնելով՝ առանց չարաշահելու երկրագնդի սակավ միջոցները:

www.ecostimule.com

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart