Independent— ը հայտնում է՝ գուգահեռ նրան, որ ավելի շատ անհատներ են քչացնում իրենց ափսեներում կենդանական ծագում ունեցող մթերքի քանակը, նրանք սկսում են նույն ռազմավարությունը վարել իրենց պահարանների նկատմամբ, օրինակ` իսկական կաշվի փոխարեն ընտրելով արհեստականը: Այն ապրանքանիշերը, որոնք հաշվի են առնում սա, մեծ վերելք են ապրել:
Էթիկայի առումով այս ընտրությունն իմաստ ունի: Կենդանիների իրավունքների պաշտպանները մատնանշում են վերաբերմունքը տավարի և կաթի համար մշակված անասունների նկատմամբ, որոնցից նաև կաշի ենք ստանում: Դաբաղման ընթացքում օգտագործվում է քրոմի մնան վնասակար քիմիական նյութեր, որոնք հաճախ գետերի մեջ են թափվում:
Սակայն բուսական ծագում ունեցող կաշին նույնպես խնդրահարույց է:
Mother of Pearl- ի կայուն շքեղ պիտակի ստեղծագործական տնօրեն Էմի Փոունին բացատրում է, որ կաշվե այլընտրանքներից մեծ մասը պատրաստվում են սինթետիկ նյութերից: Նա հավելում է, որ եթե մարդիկ արհեստական կաշի են գնում , ապա նրանք պետք է հաշվի առնեն, որ պլաստիկ են գնում:
Պլաստիկ պոլիմերների պոլիուրեթան և պոլիվինիլ քլորիդը ամենից հաճախ են օգտագործվում արհեստական կաշվե գործվածքներ արտադրելու համար `շնորհիվ իրենց փխրուն և երբեմն կնճռոտ կառուցվածքի: Բայց երկուսն էլ լուրջ բնապահպանական սպառնալիք են՝ հաշվի առնելով, որ դրանք սովորաբար արտադրվում են հանածո վառելիքներից և չեն կենսաքայքայվում: Այս հագուստները կարճ կյանք ունեն, ինչը նշանակում է, որ գնորդները կարող են ավելի շուտ դեն նետել արհեստական կաշվե իրերը, քան իսկականը՝ դրանք ուղարկելով աղբավայր:
Այժմ իսկական կաշվի առևտուրը զարգանում է: Նորթհեմփթոնի համալսարանի կաշվե ստեղծագործական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Ռեյչել Գարվուդը պատմել է Independent- ին՝ իսկական կաշին շատ ավելի էկոլոգիապես մաքուր է, քան արհեստական այլընտրանքները: Դաբաղումը շատ ավելի վնասակար է, քան քիմիական հիմքով գործընթացները: Բացի այդ, կան տարբեր նախաձեռնություններ, ինչպիսիք են Կաշի աշխատանքային խումբը, որոնք գնահատում են դաբաղում կատարողներին շրջակա միջավայրի և էթիկական պրակտիկայի տեսանկյունից, ինչը ապրանքանիշերին օգնում է մատակարարման շղթայում ճանաչել ավելի լավ հմպտություններ ունեցողներին:

