Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մեր քաղաքը դեռ չի անցել աղբի տեսակավորման, սակայն կոշտ և առավել վտանգավոր թափոնները քաղաքային աղբամաններում չպետք է հայտնվեն: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ բնակչության հետ մեծ աշխատանք պետք է իրականացվի աղբ թափելու կարգի ձևավորման առումով:
Օրեր առաջ մայրաքաղաքի ատամնաբուժական կլինիկաներից մեկի թափոնները, այդ թվում՝ օգտագործված ներարկիչներ, հայտնաբերվել էին քաղաքային աղբամանում: Կլինիկային պատասխանատվության ենթարկելու և նման դեպքերը բացառելու համար գրություն է ուղարկվել համապատասխան գերատեսչություն:
Խնդիրն այն է, որ երբ բժշկական թափոնները հայտնվում են ընդհանուր աղբում, դա առաջին հերթին վտանգավոր է մարդկանց կայնքի և առողջության համար: Քաղաքապետի հրամանով ստուգումներ պետք է իրականացվեն առողջապահական ծառայություններ առաջարկող բոլոր հաստատություններում և հարևանությամբ տեղադրված աղբամաններում: Խախտումներ հայտնաբերվելու դեպքում պատասխանատվություն կենթարկվեն համապատասխան անձիք և հաստատությունները: Հ. Մարությանը նաև նշել է՝ աղբահանության խնդրի կարգավորումից հետո անցում է լինելու աղբի տեսակավորմանը՝ սկսելով ստվարաթղթից:
