Մինչև 2021 թվականը Կոստա Ռիկան կդառնա առանց պլաստիկի և ածխածնի առաջին երկիրը

Intelligent Living-ը հայտնում է, որ չնայած փոքրությանը, Կոստա Ռիկան շրջակա միջավայրի վրա հսկայական ազդեցություն ունի: Այն վերականգնվող ռեսուրսների ոլորտում առաջատար լավագույն 5 երկրների ցանկում է: 2014 թվականից ի վեր երկրի էներգիան ստացվում է 99% վերականգնվող աղբյուրներից, իսկ վերջին երկու տարիներին այն երկու ամսվա ընթացքում կրկնակի անգամ աշխատել է 100% վերականգնվող էներգիայով:

1980-ական թվականներից կառավարությունը գիտակցում էր, որ բնությունը Կոստա Ռիկայի ամենամեծ արժանիքն է, ուստի ամեն ջանք գործադրել է այն պաշտպանելու համար՝ կենդանաբանական այգիների փակում, անտառների վերականգնում,  պաշտպանված տարածքների ստեղծում և այլն:

Պլաստիկից ազատվելը հաջորդ քայլն էր: Անցյալ տարի շրջակա միջավայրի համաշխարհային օրը երկիրը հայտարարեց մինչև 2021 թվականը մեկանգամյա օգտագործման պլաստիկից ազատվելու իր ազգային ծրագրի մասին: Այդ օրվանից ի վեր, պլաստիկը պետք է փոխարինվի 100 տոկոսով վերամշակելի կամ կենսաքայքայվող և ոչ նավթի հիմքով պատրաստված այլընտրանքներով: Կոստա Ռիկային տեխնիկապես և ֆինանսապես աջակցում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի իր նպատակներն իրականացնելու հարցում:

Իսկ բոլորովին վերջերս՝ 2018-ի ամռանը, երկիրը հայտարարեց մինչև 2021 թվականը ածխածնից ազատվելու մտադրության մասին: Ավելի վաղ Կարլոս Ալվարադո Քուեսադան ընտրվել էր Կոստա Ռիկայի նախագահ: Երդմնակալության ժամանակ նա հայտարարել է հանածո վառելիք արգելելու և աշխարհի առաջին դեկարբոնացված հասարակությունը դառնալու մասին:

Այս ամենը համընկնում է երկրի անկախության 200 ամյակի հետ:

www.ecostimule.com

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart