Երթ Ամուլսարի համար, ոչ մի հետքայլ

Սեպտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Լիդիանի հետ բանակցություններից հետո պատրաստ է ընկերությանը թույլ տալ ավարտել հանքի շինարարության գործընթացը, ընթացիկ խնդիրների դեպքում միայն դադարեցնել դրա գործունեությունը, դժգոհության ալիք բարձրացրեց:

Հայկական բնապահպանական ճակատը նշել է, որ վերահաստատում է Ամուլսարի պաշտպանության իր հանձնառությունը և հայտարարում, որ այդ ուղղությամբ գործադրելու է ամեն ջանք՝ զորակցելով իրենց իրավունքները պաշտպանող բոլոր քաղաքացիներին։

Այս ամենի շրջանակներում ՀԲՃ-ն ֆեյսբուքյան էջում միջոցառման վերաբերյալ գրառում է կատարել՝ կոչ անելով հանրությանը սեպտեմբերի 11-ին, ժամը 18։30-ին միանալ Երևանում կայանալիք երթին, որը կմեկնարկի ԱԺ հանրային այգուց: Այս մասին հանրային իրազեկումը խրախուսվում է:

www.ecostimule.com

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart