Los Angeles Times-ը հայտնում է, որ ամերիկյան նավթագազային կորպորացիա ExxonMobil-ը մեղադրվում է Նյու Յորք նահանգի կողմից կլիմայի փոփոխության վերաբերյալ ներդրողներին մոլորեցնելու համար: Հետազոտողների մի խումբ զեկույց է թողարկել ըստ որի՝ ընկերությունը և հանածո վառելիքի ավելի լայնածավալ արդյունաբերությունները տասնամյակներ շարունակ խաբեության արշավ են իրականացրել և հաջողել ամերիկյան հանրությանը շփոթելու հարցում: Զեկույցը, որը հրապարակվել է Հարվարդի, Ջորջ Մեյսոնի և Բրիստոլի համալսարանների գիտնականների կողմից, զուգահեռներ է անցկացնում ծխախոտային ընկերությունների և նավթարդյունաբերության ձեռնարկությունների՝ իրենց արտադրանքի վերաբերյալ հանրությանը մոլորության մեջ գցելու արշավների միջև՝ նպատակ ունենալով ետ պահել կառավարության այն քաղաքականությունն ու կանոնակարգերը, որոնք կարող են կրճատել իրենց շահույթը:
Հարվարդի գիտության պատմության բաժնի գիտաշխատող Ջեֆրի Սուպանը նշել է, որ 60 տարի շարունակ հանածո վառելիքի արդյունաբերությունն իմացել է իրենց արտադրանքի գլոբալ տաքացման հնարավոր վտանգների մասին: Բայց հանրությանը նախազգուշացնելու փոխարեն, նրանք զանգվածային ժխտման արշավ էին ծրագրել՝ իրենց շահույթը պաշտպանելու համար:
Հոդվածի հեղինակնեի կողմից առանձնացված ռազմավարություններն ընդգրկում են կեղծ փորձագետների կիրառումը, դավադրության տեսությունների խթանումը և փաստերի ընտրովի ներկայացումը:
Ի պատասխան՝ ընկերության խոսնակը նշել է, որ Նյու Յորքի և Մասաչուսեթսի դատավարությունները քաղաքական դրդապատճառներով են առաջնորդվում:

