ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը հաղորդում է, որ վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Միացյալ Արաբական Էմիրությունների համագործակցությունն անցնում է գործնական փուլի: էմիրաթական «Մասդար» ընկերության և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» միջև պաշտոնական համաձայնագրի է ստորագրվել ըստ որի` Հայաստանում կմշակվեն 400 մեգավատ հզորությամբ արևային էներգիայի նախագծեր: Սա ենթադրում է 300-320 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ հայկական տնտեսության մեջ:
Արաբական պարբերական Gulf News-ը մեջբերել է Մասդարի գործադիր տնօրեն Մուհամեդ Ալ Ռամահիի խոսքերն այն մասին, որ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Մուբադալայում իրենց ղեկավարության ներկայությամբ ստորագրել պայմանագիր՝ վերահաստատելու իրենց նվիրվածությունը Հայաստանին և վերականգնվող էներգետիկ նպատակների իրագործմանը:
Միացյալ Արաբական Էմիրությունների պաշտոնական լրատվական գործակալությունը՝ Emirates News Agency-ն, անդրադառնալով համաձայնագրի ստորագրմանը, նշել է, որ համատեղ նախագծով նախատեսվում է 200 ՄՎտ հզորությամբ մասշտաբային արևային ֆոտովոլտային կայաններ կառուցել Հայաստանի արևմուտքում:

