Ալեն Սիմոնյանը եղևնիների հատումների մասին

Info.com-ը հայտնում է, որ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում է սահմանափակել հատված եղևնիների և սոճիների վաճառքը:  Ֆեյսբուքյան իր էջում Սիմոնյանը գրել է, որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն արդեն դրել է շրջանառության մեջ:

Ըստ նրա՝ եղևնիների վաճառքի վերաբերյալ նախագիծը կնվազեցնի ծառհատումները:  Ամանորյա օրերին մի քանի օրվա համար 10 ծառ են ներմուծում դրսից, իսկ մնացած հազարները՝ Հայաստանում հատում և հետո թափում այդ ծառերը: Ա. Սիմոնյանի կարծիքով բնական եղևնին տանը կարող է լինել միայն ծաղկամանի մեջ, որ հետո հնարավոր լինի այն տեղափոխել և տնկել դրանք:

www.ecostimule.com

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart