ԱՄՆ-ն Հայաստանին էներգետիկ հեղափոխություն է առաջարկում

\"\"Lragir.am-ի իր հոդվածում Նաիրա Հայրումյանն նշում է, որ նավթի գնի նվազումը ոչ մի ազդեցություն չունի Հայաստանյան գների վրա, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը պայմանագիր են կնքել, որով նավթի ու գազի գինը կախված է ոչ թե շուկայից, այլ գաղութային հարաբերություններից: Դրա հետևենքն է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի գնի թանկացումը:

            Ըստ բազմաթիվ փորձագետների՝ հայկական ապրանքների անմրցունակության հիմնական պատճառներից մեկը թանկ էներգիան է: Իսկ թանկ էներգիան զարգացնում է ներմուծումը՝ ոչնչացնելով տեղական արտադրությունը:

            Ամբողջ աշխարհն այժմ աստիճանաբար անցնում է կատարում այլընտրանքային էներգետիկային, որն էլ զարգացման համար կարևոր գործոն է: ԱՄՆ-ն եւ Եվրամիությունն այս առումով մեծ դեր ունեն: ԱՄՆ-ի կառավարությունը ամերիկացի ներդրողներին կոչ է արել ներդրումներ կատարել Հայաստանի վերականգնվող էներգետիկայում: Ճիշտ է, ներդրումներն առայժմ սահմանափակվում են միայն Որոտանի հիդրոկասկադով, սակայն այս ուղղությամբ աշխատաքներ են տարվում:

            Հայաստանն այժմ կանգնած է նոր էներգետիկային ռազմավարական անցման որոշման առաջ, ինչն էլ հնարավոր է միայն Ռուսաստանից նավթային ու գազային կախվածությունից հրաժարվելու դեպքում:

www.ecostimule.com

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart