Պայքար աղտոտվածության դեմ Ռիոյում` սկսելով երիտասարդներից

\"\"NBS NEWS-ը տեղեկացնում է աղտոտվածության մասին Գուանաբարա խորշում, որը հյուրընկալել է այս տարվա Օլիմպիական խաղերի առագաստանավային սպորտը: Այստեղ մի կազմակերպություն օգտագործում է ջրային սպորտաձևերը, որպեսզի սովորեցնի հաջորդ սերնդին՝ինչպես հոգ տանել  բնական ռեսուրսների մասին: Շահույթ չհետապնդող Պրոժետո Գրաել ծրագիրը  9 տարեկան երեխաներին առագաստանավ վարել և  լողալ սովորելու հնարավորություն է տալիս: Գաղափարն այն է, որ երեխաները սովորեն սիրել ջուրը և հարգել շրջակա միջավայրը: Ինչպես Պրոժետո Գրաելի սպորտային համակարգող Անդրե Ալկանտարա Մարտինսն է նշում, շրջակա միջավայրը և առագաստանավ վարելը չեն կարող առանձնացվել իրարից. դրանք մեկ ամբողջություն են:

            Պրոժետո Գրաելի շրջակա միջավայրի ծրագրերի համակարգող Տիագո դը Սիլվա Մարքեսը նշում է, որ փոփոխության համար մեծ ներուժ է տեսնում, քանի որ նրանք ներդրում են կատարում կրթության ոլորտում: Ավելի քան 12,000 երեխա են մասնակցել այս ծրագրին ինչ այն 1998 թվականին հիմնադրվել է առագաստանավերով զբաղվող Բրազիլիայի ամենանշանավոր ընտանիքի՝ Գրաելների կողմից: Այս կիսամյակ ևս 400 ուսանող ոչ միայն կսովորի ինչպես նավարկել խորշով, այլ նաև ՝ ինչպես են պլաստմասսան և այլ աղտոտիչները հայտնվում ջրում: Նրանք կնավարկեն էկո նավերով, որոնք հայտնաբերում են աղբը՝ օգտագործելով GPS հետագծմամբ լողաններ:

            Մարքեսը բարձր է գնահատում Գուանաբարա խորշի պահպանումը որպես հաջորդ սերունդների բնական ժառանգություն:

www.ecostimule.com

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart