Փոքր թռչուններն ու կաթնասունները կգերակշռեն հաջորդ հարյուրամյակում

SienceDaily-ին տեղեկացնում է, որ, ըստ Սաութեմփթոն համալսարանի հետազոտողների, ապագայում փոքր, կարճ կյանք և ակտիվ բեղմավորություն ունեցող, միջատասպան կենդանիները, որոնք կարող են գոյատևել տարատեսակ միջավայրերում կգերակշռեն, ավելի քիչ հարմարվողականություն ունեցող, երկարակյաց, էկոլոգիական փոփոխությունների նկատմամբ ավելի խոցելի տեսակներին, որոնք հավանաբար կվերանան:

 Հետազոտողները կանխատեսում են, որ հաջորդ 100 տարիների ընթացքում կաթնասունների մարմնի միջին զանգվածը կկրճատվի 25 տոկոսով:

Այս հետազոության առաջատար հեղինակ և Սաութեմփթոն համալսարանի ասպիրանտ Ռոբ Քուքը նշում է, որ մինև այժմ թռչունների և կենդանիների համար ամենասարսափելի վտագը մարդկությունն է եղել: Անտառահատման, որսորդության, ինտենսիվ գյուղատնտեսության, քաղաքաշինության և գլոբալ տաքացման հետևանքները կհանգեցնեն նման մեծ փոփոխության: Ըստ նրա՝ տեսակների «անկումը» կուղեկցվի նաև էկոլոգիայի և էվոլյուցիայի կայունության վրա որոշ բացասական ազդեցություններով:

www.ecostimule.com

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart