Շոտլանդիայի վերականգնվող էներգիան մատակարարում է ամբողջ աշխարհը

Energy Saving Trust-ը հայտնում է մի ուսումնասիրության արդյունքների մասին, ըստ որի աշխարհում ավելի քան 70 երկիր, այդ թվում ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Իռլանդիա, Շվեդիա, Աֆղանստան, Անգոլա, Բրազիլիա, Ֆիջի, Ղազախստան և Սինգապուր,օգտվում են Շոտլանդիայի վերականգնվող էներգիայի ոլորտում ունեցած նորարարություններց:

Արտահանման ամենատարածված վայրը ԱՄՆ-ն է. 15 շոտլանդական գլխամասային բիզնեսներից 9-ը այնտեղ են գտնվում:

Շոտլանդիայի Renewables-ի գլխավոր տնօրեն Կլաիր Մաքի խոսքերով, Շոտլանդիայում մշակված հմտություններն ու ապրանքները դրական ազդեցություն ունեն նաև իրենց սահմաններից դուրս:

Շոտլանդիայի էներգետիկայի նախարար Փոլ Վիլհաուսը նշելէ, որ հիդրոէներգետիկայի զարգացման հենց առաջին օրերից մինչ օրս Շոտլանդիան վերականգնվող էներգետիկայի մշակման հարցերում հուսալիության և փորձառության հոմանիշ է դարձել: Նա հույս է հայտնել, որ կտեսնի մրցունակ մատակարարման շղթա ունեցող ավելի շատ շոտլանդական ընկերություններ:

www.ecostimule.com

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart