Խելացի աղբամաններ Հայաստանում

Հանրային Հեռուստատեսությունը տեղեկացնում է, որ Երևանում շուտով կգործեն խելացի աղբամաններ, որոնք կկլանեն պլաստիկ իրերը՝ որպես շնորհակալություն տրամադրելով որևէ ռեստորանի կամ խանութի զեղչի կտրոն:

«Ապագա» նախագծի մարքեթինգի ղեկավար Հայկ Կազարյանը պատմում է, որ տանը մեծ քանակությամբ պլաստիկ էր հավաքվել, և երբ գրառում է կատարել այն մասին՝ ինչ անել պլաստիկի հետ, առաջացել է գաղափարը: Առաջինը արձագանքել են Դիլջանի քոլեջի ուսանողներ Գերմանացի Սեդրիկը և ռուս Միխայիլը: Սակայն գաղափարն իրականություն է դարձել հայկական IT ընկերություններից մեկի արձագանքից հետո:

Աղբամանը գործում է հետևյալ կերպ. համայնքից հեռախոսի վրա ստանում ենք QR կոդ (կամ մեծահասակ մարդկանց համար քարտի վրա տպված տարբերակով), աղբամանը կարդում է այդ կոդը, գրում անուն ազգանունը և բացվում: Երբ արկղը բացվում է, գցում ենք պլաստիկը, այն կշռվում է և գրվում է քաշը՝ նշելով ձեր ստացած բոնուսային միավորները: Որքան փոքր և մաքուր է պլաստիկ իրը, այնքան էլ շատ են միավորները:

Արդեն 40 ռեստորաններ և խանութներ համաձայնել են զեղչի կտրոններ տրամադրել աղբի հետ խնամքով վարվողներին:

Սրանք նորույթ են ամբողջ աշխարհում, քանի որ ցանկացած տեսակի պլաստիկ (ոչ միայն շշեր) կարող ենք թափել այս աղբամանում:

Առաջին խելացի աղբամանները կտեղադրվեն Երևանի կենտրոն վարչական շրջանում:

www.ecostimule.com

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart