Օգոստոսի 27-ին «Հայ առաջադեմ երիտասարդությունը» կազմակերպել է «Թափոնների կառավարումը Հայաստանում» վերնագրով սեմինար- քննարկում: Սեմինարից հետո (հայերեն) կանցկացվի կլիմայական փոփոխության վերաբերյալ 2 վեբինար (անգլերեն): Սեմինարը կազմակերպվում է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հաստատությունների կրթաթոշակային ծրագրի շրջանակներում: Այն տեղի կունենա, DoubleTree by Hilton Yerevan հյուրանոցի Փարիջի դահլիճում, 16: 00-ից 19: 00-ը:
Սեմինարի հիմնական նպատակներն են՝
- Հայաստանում երիտասարդ նախաձեռնողների շրջանում բարձրացնել գրագիտությունը թափոնների կառավարման և խնդրի կարևորության հարցում:
- Թափոնների կառավարումը ներառել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կրթական հաստատություների գործունեության մեջ:
- Օգնել համայնքներին ինքնակազմակերպվել և քայլեր ձեռնարկել խնդրի լուծման համար:
- Համայնքի գործունեությունը հիմք դարձնել փաստաբանական քարոզչության համար:
Սեմիանարը նախատեսված է ուսանողներիn, սոցիալական ակտիվիստների, ՀԿ-ների, ուսանողական խորհուրդի ներկայացուցիչների և այլ հետաքրքրված անձանց համար:
Միջոցառման նպատակն է ուսանողների տրամադրել բազմամշակութային և բազբազան մոտեցումներ խնդրի և դրա հրատապության վերաբերյալ:
Գրանցվելու համար հետևեք հղմանը ՝ :
