«Էկո ֆիշ ֆեսթ» Սևանի թերակղզում

GastroVino-ն հայտնում է, որ սեպտեմբերի 14-ին Սևանի թերակղզում առաջին անգամ կիրականացվի «Էկո ֆիշ ֆեսթ» փառատոնը։ Այն բաղկացած կլինի երկու մասից։ Առավոտյան 10։00-ից Սևանի թերակղզու ափամերձ շրջաններում Երևանից և մարզերից կամավորների մասնակցությամբ կսկսվի աղբահավաք։ Դրանով փորձ է արվելու բարձրացնել հանրային պատասխանատվության զգացումը։ 

Ժամը 14։00-ից կմեկնարկի բուն փառատոնը, որ կիրականացվի Սևանի թերակղզուց դեպի Սևանավանք տանող ճանապարհի ավտոկայանատեղիում, որտեղ վաղ առավոտից արգելված կլինի մեքենաների մուտքը։ 

Փառատոնի մասնակցությունն անվճար է:

Միջոցառման կազմակերպումը ֆինանսավորվում է միության անդամների անդամավճարներից և նվիրատվություններից։ Ծրագրին աջակցում է նաև Գեղարքունիքի մարզպետարանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։  Փառատոնին մասնակցել ցանկացողների համար սեպտեմբերի 14-ին, ժամը 12։00-ին կգործի անվճար ուղևորափոխադրում Հանրապետության հրապարակից։

www.ecostimule.com

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart