Climate Action-ը տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիայում գտնվող Բուրգեր Քինգը հաճախորդներին խնդրել է վերամշակման նպատակով իրենց ռեստորաններ բերել ոչ պիտանի պլաստիկ խաղալիքներ: Փոխարենը, ամբողջական կերակուր գնելիս, մարդիկ երեխաների կերակուրն անվճար կստանան:
Վերամշակման նոր ռազմավարությունը առանձնացնելու, տեսակավորելու, մաքրելու և վերածելու է խաղալիքները խաղահրապարակների, սկուտեղների և այլն:
Այս քայլով Բուրգեր Քինգը ցանկանում է նվազեցնել շրջակա միջավայրի վրա իր ազդեցությունը: Ընկերությունը միավորվել է Մեծ Բրիտանիայի տեղական Pentatonic վերամշակողի հետ, որը վերամշակման գործընթացում ավելի մեծ տեսանելիություն է ապահովում:
Բուրգ Քինգը պնդում է, որ նախաձեռնությունն ամեն տարվա կտրվածքով կխնայի 320 տոննա մեկանգամյա օգտագործման պլաստիկ: Այս քայլը կօգնի հասնել 2025-ի իրենց նպատակին `բոլոր փաթեթավորումները դարձնելով 100% կրին օգտագործելի, վերամշակելի կամ կոմպոստացվող:
Մաքդոնալդսը նույպես պարտավորվել է հաջորդ տարվանից կրճատել երեխաների փաթեթների պլաստիկ խաղալիքները:

